‘Կոսմետիկ և խնամքի միջոցները թանկացել են 15-ից 20 տոկոսով’

976

Վերջին շրջանում թանկացում է նկատվել ոչ միայն առաջին սպառման ապրանքների, այլև կոսմետիկ և խնամքի միջոցների շուկայում:

Ըստ iLur.am-ի տեղեկությունների՝ մազերի խնամքի միջոցները թանկացել են 100-ից 300 դրամով: Իսկ, ահա, ձեռքի, մարմնի և դեմքի խնամքի համար կպահանջվի նախկինի  համեմատ 200-ից 400 դրամ ավելի ծախսել: Փաստորեն, նախկինի համեմատ՝ խնամքի պարագաների գները թանկացել են 15%-ից 20%-ով:

iLur.am-ի հետ զրույցում կոսմետիկ միջոցների մի շարք եվրոպական ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչ «Էսթինգ» ՍՊԸ-ի մարքետինգի բաժնի աշխատակիցը նշեց, որ թանկացումները պայմանավորված են ներկրման գնի բարձրացման հետ:

Նա տեղեկացրեց, որ մասնավորապես «Nivea» ապրանքանիշի կոսմետիկ և խնամքի միջոցները թանկացել են մարտի 1-ից, դրանք ներկրվում են Լեհաստանից:

Հայաստանում ռուսաստանյան, գերմանական եւ բրիտանական մի շարք ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչ «Սի էնդ Էֆ կո» ընկերությունում գնաճը կրկին պայմանավորում են միջազգային շուկայական գների բարձրացմամբ:

Աշխատակցի խոսքով՝ թանկացման էական գործոն է համարվում նաև այն, որ վաճառակետերում գնի բարձրացման հետ մեկտեղ՝ արհեստականորեն մեծացնում են մարժան:

 

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԳ նախարար. Ստեփանակերտի օդանավակայանը գործելու է’
Հաջորդ հոդվածը‘Մանչեսթերի օդանավակայանում բուռն դիմավորեցին Մոուրինյոյին եւ Ռոնալդուին’