‘Կոստայի դեմքը ճանկելու համար Դեմբելեն որակազրկվել է’

1731

«Տոտենհեմի» կիսապաշտպան Մուսա Դեմբելեն որակազրկվել է 6 խաղով, հայտնում է Անգլիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։

Բելգիացի ֆուտբոլսիստն ընդունել է առաջադրված մեղադրանքը ԱՊԼ 36-րդ տուրի խաղում «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստայի նկատմամբ ագրեսիվ պահվածքի համար։

Դեմբելեն բաց կթողնի «Սաութհեմփթոնի» և «Նյուքասլի» դեմ խաղերը, ինչպես նաև չորս հանդիպում ԱՊԼ հաջորդ մրցաշրջանից։

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ’
Հաջորդ հոդվածը‘Վենգեր. «Մեր նպատակը «Տոտենհեմին» շրջանցելն է»’