‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, անդրադառնալով սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործին, հայտնել էր, —«Կարծում եմ, մեղադրանքը բացարձակ հիմնավորված է, կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները և ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, մեղադրանքը, մեղավորությունը հիմնավորելու համար և մենք, ինչպես գիտեք, ունեցանք մեղադրական դատավճիռ»: Նշենք, որ Լյուքս Ստեփանյանի գործը այժմ գտնվում է դատական վիճաբանությունությունների փուլում, եւ ըստ այդմ, մեղադրական դատավճիռ դեռեւս չի կայացվել:
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով վերը նշված հայտարարության մասին, Կոստանյանը հայտարարեց, թե խառնել է այլ գործի հետ` միաժամանակ շեշտելով` «կունենանք դատավճիռ»: Նա նշեց, որ նախաքննության ընթացքում արդեն իսկ հայտնի էր դեպքի ամբողջական պատկերը: «Իսկ պաշտպանական կողմի այն վարկածը, թե կրակոցն արձակվել է պատահաբար, փորձաքննության արդյուքնում հերքվել է»,-հավելեց նա:
Մանրամասները` տեսանյութում:
‘