‘
ԱԺ-ում Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ներկայացրել է իր հաշվետվությունը: Իր ելույթում Կոստանյանը անդրադարձել է նաեւ հունվարի 12-ին Գյումրիում կատարված Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությանը: Անդրադառնալն, իհարկե, անդրադարձել է, բայց, մեծ հաշվով՝ ոչինչ էլ չի ասել:
«Բնական է, որ նման ողբերգության նկատմամբ պետք է լիներ հասարակական ընդգծված ուշադրություն, և նաև հասկանում եմ այն մարդկանց, ովքեր դուրս էին եկել փողոց և իրավացիորեն պահանջում էին, որպեսզի գործը հանձնվի Հայաստանի Հանրապետության արդարադատությանը: Գործի քննության վերաբերյալ` այս պահին կարող եմ ասել միայն, որ ստեղծվել է աննախադեպ մի իրավիճակ, ինչպիսին երբեք չի եղել ոչ ՀՀ իրավապահների, ոչ էլ ՌԴ իրավապահների պրակտիկայում, և մենք ՌԴ իրավապահների հետ ինտենսիվ աշխատում ենք ստեղծված իրավիճակում գտնել տարբերակ, որը համահունչ կլինի միջազգային իրավունքի նորմերին: Վստահեցնում եմ, որ այդ հարցում նույնն են ոչ միայն բոլորիս զգացմունքները, այլև՝ մոտեցումներն ու ակնկալիքները»,- հայտարարել է Կոստանյանը:
‘