‘Կոստանյան. Հայկական կողմն արդեն այսօր Պերմյակովի նկատմամբ քննչական միջոցառումներ կիրականացնի 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում’

1005

Ռուսաստանցի զինծառայողի կողմից գյումրեցի ընտանիքի սպանության առնչությամբ հարուցվել է երկու քրեական գործ` հայկական և ռուսական կողմերից` առանձին: Այդ մասին Գյումրիում կայացած մամուլի ասուլիսում հաղորդել է Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Ընդ որում նա ընդգծել է, որ կողմերից յուրաքանչյուրը վարում է իր նախաքննությունը, և գործընթացները մեկը մյուսի վրա չեն ազդում: Կոստանյանը հաղորդել է, որ հայկական կողմն արդեն այսօր կասկածյալ Պերմյակովին կներգրավվի որպես մեղադրյալ, և «արդեն այսօր Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալը կգնա 102-րդ ռուսական ռազմակայան` մեղադրյալի նկատմամբ քննչական միջոցառումներ իրականացնելու համար»: Դրանով իսկ, ընդգծել է Կոստանյանը, ՀՀ իրականացնում է իր իրավազորությունը դատապարտյալի նկատմամբ:

Ընդ որում նա չի բացառել, որ սպանության մեղադրանքից զատ Պերմյակովին կարող է առաջադրվել նաև մեղադրանք Հայաստանի պետական սահմանն ապօրինաբար հատելու փորձի համար:

Նախորդ հոդվածը‘Վերջին հրաժեշտ Ավետիսյաններին (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի վերլուծաբանը՝ Գյումրիի դեպքերի մասին. Պետք չէ թերագնահատել քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում’