‘Կոստան համաձայնել է վերադառնալ «Ատլետիկո»’

806

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան համաձայնել է վերադառնալ Մադրիդի «Ատլետիկո», հայտնում է «Sky Sports»-ը։

Ակումբների միջև պայմանավորվածություն դեռևս չկա։ «Ատլետիկոյում» հասկանում են, որ այդ տրանսֆերն իրականություն դարձնելը հեշտ չի լինի, սակայն անհնար չեն համարում ֆուտբոլիստի վերադարձն Իսպանիայի առաջնություն։ Անգլիական ակումբը, սակայն, հասկացրել է, որ Կոստայից բաժանվելն իր պլանների մեջ չի մտնում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն շատ է ցանկանում վերադարձնել Կոստային, սակայն ունի նաև այլընտրանքային տարբերակներ։ Արգենտինացի մասնագետը, մասնավորապես, դիտարկում է այնպիսի հարձակվողների, ինչպիսիք են Մաուրո Իկարդին («Ինտեր»), Գոնսալո Իգուային («Նապոլի») և Էդինսոն Կավանին («ՊՍԺ»)։

Նախորդ հոդվածը‘Բալոտելի. «Ամեն ինչ կանեմ «Միլանում» մնալու և Եվրո-2016-ին մասնակցելու համար»’
Հաջորդ հոդվածը‘«Էլ կլասիկոյում» «Բարսելոնան» կխաղա Յոհան Կրոյֆին նվիրված մարզաշապիկներով’