‘Կոստա-Ռիկայում ոստիկանությունը հետաքննություն է սկսել գործող նախագահի նկատմամբ’

790

Կոստա-Ռիկայի դատախազությունը հետաքննություն է սկսել երկրի գործող նախագահ Լաուրա Չինչիլյայի նկատմամբ, որին մեղադրում են իշխանության չարաշահման մեջ, փոխանցում է РИА Новости-ն:

Խոսքը Լիբերիա քաղաքի բնակիչներին իրենց հողատարածքներից վտարելու՝ երկրի ղեկավարի արձակած հրամանի մասին է: «Հրամանն արձակվել է տիկին նախագահի և նախարար Մարիո Սամորայի կողմից, ընդ որում՝ այն չի հրապարակվել, ինչը հրամանն ապօրինի է դարձնում»,- հայտարարել է Կոստա-Ռիկայի գլխավոր դատախազ Խորխե Չավառիյան:

Նախագահից բացի՝ հետաքննվում են մի շարք գործող և նախկին նախարարներ, ինչպես նաև՝ մի քանի պատգամավորներ: Քննչական գործողությունները նախաձեռնել են Կոստա-Ռիկայի վերահսկիչ վարչությունը, դատախազությունը, ԶԼՄ-ները և քաղաքացիական հասարակության ակտիվիստները:

Իշխանական կառույցների դեմ ուղղված մեղադրանքների մեջ են մտնում նաև ազդեցության վաճառքը, հասարակական միջոցների մսխումը և այլն: Առայժմ հստակ չէ, թե ինչ պատիժ է սպառնում երկրի նախագահին, եթե նրա մեղքն ապացուցվի:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան Կիպրոսի խնդրի կարգավորման նոր ծրագիր է առաջարկել’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն Իրաքին կոչ է արել վերացնել մահապատիժը’