‘Կոստա Ռիկան ապահովեց իր տեղը փլեյ-oֆֆ փուլում (տեսանյութ)’

634

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ շրջափուլի շրջանակներում տեղի ունեցավ Իտալիա- Կոստա Ռիկա հանդիպումը: Նվազագույն՝ 0-1 հաշվով Կոստա Ռիկայի ֆուտբոլիստները հաղթանակ տոնեցին:

Կոստա Ռիկան վաստակեց փլեյ օֆֆ փուլում հանդես գալու իրավունք՝ երկու հանդիպումներում տանելով երկու հաղթանակ: Այս խաղի արդյունքն  առանցքային ազդեցություն կարող էր ունենալ նաև  Անգլիայի հավաքականի հետագա ճակատագրի վրա: Նշենք, որ  անգլիացիները, ովքեր երկու հանդիպումներում էլ պարտվել էին, Իտալիայի պարտությունով  վերջնականորեն կորցրեցին հաջորդ փուլ դուրս գալու չնչին հնարավորությունը: Երկրորդ ուղեգրի համար կպայքարեն Իտալիան և Ուրուգվայը:

ԿՈՍՏԱ ՌԻԿԱ – ԱՆԳԼԻԱ 24.06 20:00  
ԻՏԱԼԻԱ – ՈՒՐՈՒԳՎԱՅ 24.06 20:00  
ԻՏԱԼԻԱ – ԿՈՍՏԱ ՌԻԿԱ 0-1 (0-1) MC
0-1՝ Ռուիս 44՛
ՈՒՐՈՒԳՎԱՅ – ԱՆԳԼԻԱ 2-1 (1-0) MC
1-0՝ Սուարես 39՛, 1-1՝ Ռունի 75՛, 2-1՝ Սուարես 85՛
ԱՆԳԼԻԱ – ԻՏԱԼԻԱ 1-2 (1-1) MC
0-1՝ Մարկիզիո 35՛, 1-1՝ Ստարիջ 37՛, 1-2՝ Բալոտելլի 50՛
ՈՒՐՈՒԳՎԱՅ – ԿՈՍՏԱ ՌԻԿԱ 1-3 (1-0) MC
1-0՝ Կավանի 24՛ (11մ), 1-1՝ Քեմբել 54՛, 1-2՝ Դուարտե 58՛, 1-3՝ Ուռենա 84՛

 

ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ԿՈՍՏԱ ՌԻԿԱ 2 2 0 0 4 1 6
2 ԻՏԱԼԻԱ 2 1 0 1 2 2 3
3 ՈՒՐՈՒԳՎԱՅ 2 1 0 1 3 4 3
4 ԱՆԳԼԻԱ 2 0 0 2 2 4 0

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում միանշանակ չի ընդունվել Օբամայի որոշումն Իրաքի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի պատգամավորները պահանջում են պատժել իրավապաշտպան Լեյլա Յունուսին’