‘
Ուրաուգվայը պարտվեց Կոստա Ռիկային 1:3 հաշվով: Եվ սա հերթական անակնկալն էր շատերի համար: Առաջին խաղակեսից հետո հաղթում էր Ուրուգվայը. 23-րդ րոպեին հարձակվող Էդիսոն Կավանին իրականացրեց 11 մետրանոց հարվածը: Կոստա Ռիկան իր բոլոր երեք գոլերը խփեց երկրորդ խաղակեսում. 54-րդ րոպեին գերազանց հարվածով առանձնացավ Ժոել Քեմպբելը: Երեք րոպե անց, աուտսայդեր համարվող թիմը հաշվի մեջ առաջ անցավ. Оսկար Դուարտեն խփեց երկրոդ գոլը: 84-րդ րոպեին երրորդ գոլի հեղինակը դարձավ Կրասնոդարի «Կուբանի» հարձակվող Մարկոս Ուրենյան:
Ուրուգվայ-Կոստա Ռիկա – 1:3
Գոլեր. Կավանի, 24 (1:0,); Քեմպբել, 54 (1:1); Դուարտե, 57 (1:2); Ուրենյա, 84 (1:3):
‘