‘
Հունիսի 29, ժամը 23.59, Ռաֆեսի, «Կաստելան» մարզադաշտ
Գլխավոր մրցավար՝ Բենջամին Ուիլյամս (Ավստրալիա)
Այս հարցի պատասխանը կարելի է ստանալ միայն Հունաստանի և D խմբի հաղթող Կոստա Ռիկայի՝ փլեյ-оֆֆ փուլի շրջանակում անցկացվող հանդիպումից հետո: Հույները 1/8 –րդ եզրափակչում կոստառիկացիների հետ հանդիպման են գնում Կոտ դ’Իվուարի հանդեպ տարած՝ 2-1 հաշվով անմոռանալի հաղթանակից ստացած զգացումներով ու ոգևորությամբ: Վերոնշյալ հանդիպման ժամանակ հույն հարձակվող Յորգաս Սամարասը իրացրեց 11 մետրանոց հարված և Հունաստանին փլեյ-оֆֆ փուլի ուղեգիր նվիրեց:
Կոստա Ռիկայի հավաքականը
Հունաստանի և Կոտ դ’ Իվուարի միջև լարված հանդիպումը ուներ կարևոր նշանակություն. եթե գրանցվեր ոչ-ոքի արդյունք, ապա հաջորդ փուլ դուրս կգար Կոտ դ’Իվուարը: Սակայն, երբ ընդամենը մի քանի րոպե էր մնացել լրացուցիչ ժամանակի ավարտին, մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված:
Հույները պատրաստ են պայքարելու:
Այս հանգամանքը ճակատագրական եղավ Կոտ-դ’Իվուարի համար և այս երկրի հավաքականը դուրս մնաց հետագա պայքարից: Ահա այսպես, մի կերպ, Հունաստանը անցավ հաջորդ փուլ: Նույնը չի կարելի ասել Կոստա Ռիկայի հավաքականի մասին: Անկասկած, այս երկրի ֆուտբոլիստները արժանիորեն են դուրս եկել պայքարի այս փուլ: Հավանաբար, կոստառիկացիները կփորձեն ապացուցել, որ հենց իրենք են արժանի մասնակցելու հետագա մրցակցությանը:
Կոստա Ռիկայի ֆուտբոլիստները տոնում են հաղթանակը:
Կոստա Ռիկայի հավաքականը առաջին հերթին պետք է ուշքի գա խմբային փուլի վերջին խաղում Անգլիայի հետ հանդիպման ընթացքում ոչ-ոքի արդյունքի պատճառած ցավից: Այլապես, նրանք չեն կարող իրենց համար ցանկալի արդյունքը գրանցել: Եթե Կոստա Ռիկան նախատեսում է անցնել քառորդ եզրափակիչ, ապա պետք է գտնի առանձնահատուկ ռազմավարություն, հաշվի չառնելով նույնիսկ այն հանգամանքը, որ այս երկրի ֆուտբոլիստները լիովին վաստակել են 1/8 եզրափակչի 16 թիմերի շարքում իրենց տեղն ունենալու իրավունքը:
Հունաստանը դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ:
‘