‘
Ոստիկաններն էլի համազգեստ են փոխում: Բարեփոխումների շրջանակներում: Դե, իհարկե, ի՞նչ բարեփոխում, եթե դա պիտի տեղի ունենա առանց համազգեստ փոխելու: Որովհետեւ երեւի կարծում են, կամ հույս ունեն, որ իրենց հանդեպ մարդկանց ունեցած բացասական վերաբերմունքը կոստյումով էր պայմանավորված, կամ էլ՝ գուցե հույս ունեն, որ նոր համազգեստի մեջ նախկիններին չե՞ն ճանաչի:
Մոռանալով, որ համազգեստը չէ, որ իրենց պետք է փոխի, համազգեստով չէ, որ կարելի կլինի որոշել՝ դիմացինդ մե՞նթ է, թե՞ ոստիկան:
Սա էլ ոստիկանության հաղորդագրությունից մի հատված. «Սեպտեմբերի 17-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կայազորի ստորաբաժանումների ստուգատես անցկացրեց մայրաքաղաքի պարեկապահակետային գնդի վարժահրապարակում: Ոստիկանության պետն անդրադառնալով ծառայողների՝ նոր համազգեստի անցնելու անհրաժեշտությանը, գործընթացը կարեւորեց որպես համակարգում շարունակվող բարեփոխումների էական բաղադրիչ»:
‘