‘
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չի պատրաստվում հրաժեշտ տալ իր պաշտոնին։ «Լուրերը, որ շրջանառվում են մամուլում, թե առաջիկա օրերին Կոտայքի մարզպետը հրաժեշտ կտա իր պաշտոնին՝ ապատեղեկատվություն է։ Պարոն Շահգալդյանը շարունակում է իր աշխատանքը՝ բնականոն հունով», — «Ա1+»-ին հայտնել է Կոտայքի մարզպետարանի լրատվության և հասարակայնության բաժնի պետ Արմեն Օհանյանը։
Ըստ աղբյուրի, Կոտայքի մարզպետի՝ պաշտոնից հեռանալու լուրերը կապում են նրա ղեկավարած մարզում դիզվառելիքի յուրացման գործում ներգրավված լինելու հետ։
ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից յուրացում, պաշտոնական կեղծիք և պաշտոնական դիրքի չարաշահում կատարելու դեպքի առթիվ։
«Գործը ՀՔԾ-ում է։ Նախաքննության արդյունքները ՀՔԾ-ն կհրապարակի, ու հենց էդ արդյունքների հիման վրա արդեն կլինեն ճիշտ դատողություններ, ու համաձայն դրա՝ արդեն ակներև կլինի, թե որ մարզպետարանն է չարաշահում կատարել և որը ոչ։ Մենք համոզված ենք, որ մենք ոչ մի բան չենք կատարել» — ասել է մարզպետարանի պաշտոնյան։
Ավելին
‘