‘
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը հայտարարել է, որ թիմը գիտի, թե ինչպես պետք է կանգնեցնի Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիին Մունդիալ-2018-ի ժամանակ։
«Մենամարտին մնացել է 1 օր։ Մեսսիին կանգնեցնելու համար թիմային աշխատանք է անհրաժեշտ։ Խորվաթիան կարող է դիմադրել ցանկացած մրցակցի»,- Կովաչիչի խոսքերն է մեջբերում Խորվաթիայի հավաքականի պաշտոնական թվիթերը։
Մունդիալ-2018-ի D խմբի 2-րդ տուրի Արգենտինա — Խորվաթիա հանդիպումը կկայանա հունիսի 21-ին՝ Նիժնի Նովգորոդում (22:00 ԵԺ)։
‘