‘Կովին սիրահետող եղջերուն անվտանգութան նկատառումներով տեղափոխվել է ֆերմայից հեռու’

772

Կանադայի Բրիտանական Կոլումբիա արվարձանում եղջերուն համակրանք է դրսևորել ֆերմաներից մեկում «բնակվող» կովի նկատմամբ:

Անվտանգության նկատառումներով ֆերմայի տնտեսվարները եղջերուին տեղափոխել են մոտակա անտառի խորքը:

Ֆերմայի սեփականատեր Գրեգ Մեսսները պատմել է, որ եղջերուն դեռ շատ վաղուց է սկսել այցելել իր տնտեսության տարածքը: Սկզբում կենդանին միայն հեռվից զննում էր արածող հոտը, բայց այս տարի գործի է անցել՝ սկսելով սիրահետել  Մեսսների կովերից մեկին:

Սիրառատ եղջերուն հետաքրքրել է ոչ միայն մոտակայքի բնակիչներին, այլև որսորդներին: Այդ ժամանակ էլ ֆերմայի տերը որոշել է դիմել շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպություններին, ինչից հետո ժամանած մասնագետները բռնել են եղջերուին և տարել արոտավայրերից  20կմ  հեռավորության վրա գտնվող սարերը:

Այնուամենայնիվ, Մեսսները չի բացառում, որ  հաջորդ տարի երջերուն կարող է վերադառնալ ֆերմայի տարածք:

Նախորդ հոդվածը‘Օբաման «ախտորոշել» է Ռոմնիին. վերջինս տառապում է «ռոմնեզիայով»’
Հաջորդ հոդվածը‘Իրանում մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է մզկիթի մոտ ‘