‘Կովկասագետ. «Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ ջանքերով»’

1042

Կովկասագետ Եվգենի Բախրևսկին համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորվել միայն Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ ջանքերով:

«Այդ վառոդի տակառը վտանգ է ներկայացնում բոլոր հարևանների համար: Ուստի ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ակտիվ մասնակցությամբ: Այդ դեպքում այն կլուծվի շատ արագ և առանց արյունահեղության: Մենք լծակներ ունենք՝ հակամարտության սրացումը դադարեցնելու համար, սակայն դա երկարատև լուծում չի լինի: Մինչդեռ Անկարան և Թեհրանն այժմ պատճառներ չունեն՝ իրենց դիրքորոշումները փոխելու համար: Թուրքիան ադրբեջանամետ դիրքորոշում է գրավել՝ առանց ինչ-ինչ ակտիվ գործողությունների: Իսկ Իրանն այժմ դուրս է մղված այդ հակամարտությունում որևէ որոշում կայացնելուց, ուստի միայնակ ոչինչ չի կարող անել»,- ասել է կովկասագետը:

 

Նախորդ հոդվածը‘Օբաման, ի դեմս Պուտինի՝ վտանգ է տեսնում Ռուսաստանի համար’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի ԱԳՆ ղեկավար. Գազայի հատվածում խաղաղություն կտիրի, եթե այնտեղ մտցվի ՄԱԿ-ի մանդատ’