‘Կովկասի գավաթ. Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել’

1325

Ռուսաստանի կարատեի ֆեդերացիայի կողմից 2015 թ-ի մարտի 26-ից 30-ը Սոչի քաղաքում անցկացված «Կովկասի գավաթ-2015» համառուսաստանյան առաջնությանը, որին մասնակցում էին մոտ 700 մարզիկներ, Հայաստանի կարատեի ազգային ասոցիացիայի մարզիկները վաստակել են 2 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ:

Ինչպես հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ասոցիացիան, մեծահասակներից արծաթե մեդալի է արժանացել «Բանակի կենտրոնական մարզական ակումբի» սան Էդգար Մինասյանը (-60 կգ քաշային կարգ), բրոնզե մեդալի՝ Վիգեն Օհանյանը (-67 կգ քաշային կարգ):

Թիմային պայքարում մեծահասակները գրավել են 3-րդ հորիզոնականը (Սերյոժա Մակարյան, Վիգեն Օհանյան, Էդգար Մինասյան): 

16-17 տարեկան երիտասարդների պայքարում ոսկե մեդալի է արժանացել Նարեկ Կարապետյանը (-61 կգ քաշային կարգ): 14-15 տարեկան տղաների պայքարում (-70 կգ քաշային կարգ) ոսկե մեդալ է նվաճել Դավիթ Մակյանը: 14-15 տարեկան աղջիկների մինչև 54 կգ քաշային կարգում՝Անիտա Մակյանը գրավել է 3-րդ տեղը:

Նախորդ հոդվածը‘Ավտովթար Շիրակի մարզում. 2 զոհ, 1 վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘Ռիբերին հնարավոր է բաց թողնի «Բորուսիայի» հետ հանդիպումը’