‘Կոտայքում փոխհրաձգության հետևանքով տղամարդ է վիրավորվել’

1305

Կոտայքի Հացավան գյուղում փոխհրաձգությունն ավարտվել է 27-ամյա տղամարդու վիրավորմամբ:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ ոստիկանությունից, դեկտեմբերի 19-ի երեկոյան գյուղի կենտրոնում մի խումբ անձանց միջև սկսված վիճաբանությունն ավարտվել է Ա.Մուրադյանի կողմից որսորդական հրացանից արձակված կրակոցներով և վիճաբանողներից մեկի վիրավորմամբ:

Բերման ենթարկված Մուրադյանը խոստովանել է կատարած հանցագործությունը և կալանավորվել: Ընթանում է նախաքննություն: 

Նախորդ հոդվածը‘Դիտահորից հոսող կոյուղաջրերը՝ ավտովթարի պատճառ Սարյան փողոցում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Շմայսի վարորդին մեղադրանք է առաջադրվել. Նրան ուզում են պրծացնեն տուգանքով’