‘Կոտ դ’Իվուարի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման’

819

Կոտ դ’Իվուարի դատարանը երկրի նախկին առաջին տիկին Սիմոնա Գբագբոյին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ 2010-2011 թ. անկարգություններին մասնակցության համար, որոնց զոհ էր դարձել առնվազն 3 հազար մարդ:

Կոտ դ’Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոյի տիկինը մեղավոր է ճանաչվել «պետության անվտանգությունը խարխլելու փորձերում»:

Սիմոնա Գբագբոն ամուսնու հետ միասին ձերբակալվել էր 2011 թ.: Նախկին նախագահը մեղադրվում է մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ, և նրա գործը քննվում է Միջազգային քրեական դատարանում:

Կոտ դ’Իվուարում անկարգություններն սկսվել էին 2010 թ. նոյեմբերի 28-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո, երբ հաղթող էր հայտարարվել Ալասան Ուատարան՝ «Հանրապետականների միավորումից»: Ընդհարումները տեղի էին ունեցել Լորան Գբագբոյի և Ալասան Ուատարայի կողմնակիցների միջև: Փոխանցում է  BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ուղղաթիռների բախման արդյունքում զոհերի թվում կան ֆրանսիացի օլիմպիական մարզիկներ’
Հաջորդ հոդվածը‘Մադուրո. Օբաման անձամբ ուզում է հեղաշրջում կատարել Վենեսուելայում’