Կորոնավիրուս․ Լատվիան խիստ լոքդաուն է մտցնում

443

Լատվիան հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 15-ը խիստ լոքդաուն է մտցնում, որպեսզի կասեցնի Covid-19-ի տարածումը։

Հոկտեմբերի 21-ից կփակվեն խանութները, ռեստորանները, դպրոցները և զվարճանքի վայրերը։ Նաև պարետային ժամ է հայտարարվելու ժամը 20․00-ից մինչև 05․00։

Նոր վարակակիրների թվով Լատվիան Եվրամիության մյուս երկրների թվում զբաղեցնում է երկրորդ տեղը Ռումինիայից հետո․ մինչև հոկտեմբերի 10-ը երկու շաբաթվա ընթացքում այստեղ արձանագրվել է 864 նոր դեպք՝ յուրաքանչյուր 10 հազար բնակչի հաշվով։ Ընդ որում, նախորդ շաբաթվա ընթացքում հիվանդության նոր դեպքերի թիվը մեծացել է 49 %-ով։

Նախորդ շաբաթ կորոնավիրուս էր հաստատվել Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի մոտ։ Դրանից ընդամենը մեկ օր առաջ նա հանդիպել էր Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ, որը հիմա ստիպված ինքնամեկուսացել է երկու շաբաթով։

Լոքդաուն հայտարարելու որոշման մասին երկուշաբթի հայտարարել է երկրի վարչապետ Կրիշյանիս Կարինշը։

«Մեր առողջապահությունը վտանգված է, — հայտարարել է նա հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում,- և այս ճգնաժամից դուրս գալու միակ ելքը պատվաստումն է»։

Ներկա դրությամբ Լատվիայում պատվաստված է երկրի մեծահասակ բնակչության 54 %-ը, այն դեպքում, երբ ԵՄ-ում միջին ցուցանիշը 74 % է։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՍպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնում է երկու մարզիկ
Հաջորդ հոդվածըՎանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան․ Հրապարակ