‘Կորեայի առաջին Կին նախագահը ստանձնել է իր պաշտոնը’

562

Կորեայի Հանրապետության (ԿՀ) առաջին կին նախագահն ստանձնել է իր պաշտոնը: Ազգային ժողովի առջևի հրապարակում փետրվարի 25-ին տեղի ունեցած պաշտոնակալման արարողության ժամանակ Փակ Կին Հեն երդում է տվել և խոստացել, որ իր գլխավորած վարչակազմը հնարավոր ամեն ինչ կանի «ժողովրդի երջանկության և լուսավոր ապագայի» համար, հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը:      

Առավոտյան միջոցառումներին նախորդել է ևս մեկ արարողություն. ուղիղ կեսօրին Սեուլի կենտրոնի Պոսինգակ տաղավարում տարբեր սոցիալական խմբերի 18 ներկայացուցիչներ 33 անգամ զարկել են զանգին, ինչն ըստ ավանդույթի նշանավորել է երկրի 18-րդ նախագահի իշխանության ստանձնումը:    

Նաև կեսգիշերին Պակ Կին Հեն ստանձնել է հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարի պարտականությունները: Դա, հիշեցնում է Ռենհապ գործակալությունը, տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ԿԺԴՀ-ն կատարել է հրթիռա-միջուկային փորձարկումներ և սպառնում է նոր ատոմային պայթեցումներով:

Նախորդ հոդվածը‘Այսօր ԿԸՀ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստի ուղիղ հեռարձակում’