Կորեայի Հանրապետության դեսպանը վերադարձել է Կիև

124

Հարավկորեական դիվանագետների մի մասը, ներառյալ՝ դեսպանը, վերադարձել են Կիև՝ Ուկրաինայի մայրաքաղաքում իրենց դիվանագիտական առաքելության աշխատանքը վերսկսելու համար, երկուշաբթի հաղորդել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։

«Դեսպանատունը պատրաստվում է աշխատանքները վերսկսել մայիսի 2-ին, դեպանատան աշխատակիցները կշարունակեն կատարել դիվանագիտական գործառույթներ և պաշտպանել քաղաքացիներին արտասահմանում՝ Ուկրաինայի կառավարության հետ սերտ համագործակցությամբ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ շաբաթ օրը Կիև են վերադարձել աշխատակիցների մի մասը և դեսպան Կիմ Հյոն Տհեն, որոնք մարտ ամսից աշխատում էին Չերնովցիում։  Սեուլը քննարկում է աստիճանաբար աշխատանքը լիակատար կերպով  Ուկրաինայի մայրաքաղաքում  վերսկսելու ծրագրերը։

Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր ամերիկյան դիվանագետների վերադարձի մասին Ուկրաինա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՈ՞վ է «Չելսիի» ամենահավանական գնորդը
Հաջորդ հոդվածըՄարտերին մասնակցում են ռազմական պատրաստություն անցած ամերիկացիներ