‘Կորեայի նոր վարչապետը պաշտոնավարման հենց սկզբին ժողովրդին նվիրել է 92 հազար դոլար’

624

Կորեայի Հանրապետության վարչապետի պաշտոնում իր առաջին օրը Չոն Հոն Վոնն սկսել է այն բանից, որ 100 միլիոն վոն (92,1 հազար դոլար) է նվիրաբերել բարեգործական կազմակերպության կարիքների համար: Այս քայլով կառավարության ղեկավարը ցանկացել է ընդգծել, որ իր աշխատանքում գլխավորը կդառնա առաջնահերթ հոգատարությունը երկրի կարիքավոր քաղաքացիների նկատմամբ:   

68-ամյա Չոն Հոն Վոնը պաշտոնապես նախարարների կաբինետի ղեկավար է նշանակվել այն բանից մեկ օր հետո, երբ երկրի նոր նախագահ Պակ Կին Հեն փետրվարի 25-ին երդում տվեց որպես Հարավային Կորեայի պետության ղեկավար:    

Ազգային գերեզմանատուն ավանդական այցից հետո, որտեղ թաղված են այն հերոսներն ու զինվորները, ովքեր իրենց կյանքն են տվել Կորայի Հանրապետության պաշտպանության գործին, նոր վարչապետն այցելել է «Community Chest of Korea» բարեգործական կազմակերպություն եւ հանձնել սեփական խնայողությունները:

Նախորդ հոդվածը‘Կառլ-Հայնց Ռումենիգե. Գվարդիոլային բացատրեցինք, որ «Բավարիայում» այլ մշակույթ է’
Հաջորդ հոդվածը‘Իրանի և «վեցյակի» բանակցություններն ավարտվել են. Թեհրանն առայժմ դիրքերը չի զիջում’