‘Կորեայում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ‘

689

Մարտի 3-ին Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Հրանտ Պողոսյանը (նստավայրը` Տոկիո) իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի նախագահ Պակ Կըն Հենին:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ շնորհավորելով դեսպան Պողոսյանին` Կորեայում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, Կորեայի նախագահը հաջողություն է մաղթել նրան հայ-կորեական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են երկկողմ համագործակցության օրակարգն ընդլայնելու նպատակով առկա ներուժի լիարժեք օգտագործումը՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, գործարար կապերի ամրապնդման և մշակութային փոխանակումների միջոցով:

Կորեայի նախագահն ու Հայաստանի դեսպանն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հնարավորություններին, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ:

 

Նախորդ հոդվածը‘Չավեսի մահվան տարելիցի կապակցությամբ Վենեսուելայի ընդդիմությունը կսահմանափակի ակցիաները’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’