Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում դեկտեմբերի 1-ին կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան,«Արմենպրես»-ին տեղեկացրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նրա խոսքով` Քաղաքացիական ավիացիայից ԱԻՆ-ին տեղեկացրել են, որ B55 տիպի ինքնաթիռն անհետացել է ռադարներից: «Մեր խմբերը գնացել են դեպքի վայր և Ջրաբեր գյուղի մոտակայքում հայտնաբերել այրված ինքնաթիռը»,- ասել է Կոստանյանը՝ հավելելով, որ երկու այրված դիերից բացի` այլ դիեր չեն հայտնաբերվել: