‘Կործանվող Նեղուցի վա՞նք, թե՞ կաթողիկոսական նստավայր (տեսանյութ)’

762

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի Հայ առաքելական եկեղեցին կորցնի քրիստոնեական կառույց համարվելու բոլոր իրավունքները: Այն վերածվել է կազմակերպության՝ լի ցոփության մեջ ապրող ավազակներով, որոնք բիզնես են անում՝ շահարկելով որևէ բանում անմեղ Քրիստոսի անունը, ընդ որում, սեփական հոտի և սփյուռքահայերի հաշվին: Այս ողջ խայտառակությունը հմտորեն քողարկվում է մի քանի տասնյակ իրոք նվիրյալ հոգևորականների շղարշով:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն այսօր հանրության ուշադրությանն է ներկայացրել «Կեղծ արժեքներ» տեսաշարի երրորդ մասը, որում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սփյուռքահայերի փողերով Երևանում կառուցվող նստավայրի ֆոնին այս անգամ ներկայացվում է Կոտայքի մարզում անտերությունից կործանվող 13-րդ դարում կառուցված Նեղուցի Սբ. Աստվածածին վանքը:

Տեսանյութը Գարեգին Բ-ի՝ «Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ» տխրահռչակ արտահայտության հերթական ապացույցն է:

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ն կանդրադառնա Ալժիրի և Մալիի ճգնաժամերին, սակայն զերծ կմնա Վրաստանի շուրջ քննարկումներից’