Կորոնավիրուսային նորություններ

165

Չինաստանի իշխանությունները մտադիր են թեստավորել երկրի հյուսիսում գտնվող Տյանձին քաղաքի բոլոր 14 միլիոն բնակիչներին։

Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ քաղաքում հայտնաբերվել է կովիդով հիվանդ 20 մարդ, որոնցից երկուսը՝ վիրուսի վերջին՝ «Օմիկրոն» տարբերակով, որը շատ ավելի արագ է տարածվում, բայց, հավանաբար, այնքան էլ ծանր հետևանքներ չի ունենում։ Տեղացիներին խորհուրդ են տալիս դուրս չգալ տներից։

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է, որ հիվանդության վերջին ալիքը կարող է ընդգրկել բնակչության 40 %-ին, այսինքն՝ երկուսից չորս միլիոն մարդու։ Իսրայելն աշխարհի ամենապատվաստված երկրներից մեկն է, այստեղ բնակչության որոշ կատեգորիաների արդեն առաջարկվում է չորրորդ ներարկումը։

Աֆրիկայում արձանագրվել է կովիդի ավելի քան 10 մլն դեպք (ամբողջ աշխարհում վարակվածների թիվը հասնում է 307 միլիոնի)։

Կորոնավիրուսն ակտիվորեն տարածվում է Լատինական Ամերիկայում։ Մեքսիկայում ամեն օր հաստատված ախտորոշումների թիվն անցնում է 30 հազարից, մի քանի նահանգներում դպրոցները փակվել են։

Պերուում նույնպես արձանագրվել է հիվանդացության բարձր մակարդակ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀրդեհ բազմահարկ շենքերից մեկում
Հաջորդ հոդվածըՊուտին․ ՀԱՊԿ-ի ուժերը Ղազախստանում կմնան «այնքան, որքան պետք է»