Կորոնավիրուսի դեմ չպատվաստված ֆուտբոլիստների մասնակցությունը 2022 թվականին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությանը հարցական է։
Քաթարի ղեկավարությունը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից պահանջում է պարտադրել առաջնության մասնակիցների պատվաստում, իսկ հրաժարվողներին թույլ չտալ մուտքը երկիր, հաղորդում է The Athletic-ը։
Քաթարում արդեն պատվաստվել է բնակչության (մոտ 3 միլիոն) 82 տոկոսը։ Համեմատության համար, Անգլիայի Պրեմիեր լիգայում պատվաստված է մասնակից թիմերի ֆուտբոլիստների միայն 15 տոկոսը։