Կորոնավիրուսի նոր ալիք Եվրոպայում

533

Միանգամից մի քանի եվրոպական երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում և Ուկրաինայում, կտրուկ աճում է Covid-19-ով նոր վարակակիրների թիվը։ Առողջապահական համակարգերի ծանրաբեռնվածությունը մեծանում է։ Մի քանի երկրներում արձանագրվել են մահացության ամենաբարձր ցուցանիշները համավարակի ողջ ընթացքում։ Դա իշխանություններին ստիպում է կրկին կարանտինային միջոցառումներ սահմանել և մարդկանց կոչ անել ակտիվորեն պատվաստվել։

Երեքշաբթի Ռուսաստանի կառավարությունն առաջարկել է ամբողջ երկրում հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային օրեր հայտարարել՝ համավարակի տարածումը կասեցնելու նպատակով։

Ուկրաինայում պատվաստվածների թիվը շատ փոքր է՝ լրիվ պատվաստում է ստացել բնակչության ընդամենը 15 տոկոսը։ Երեկ այստեղ արձանագրվել է 538 մահ՝ ամենամեծ թիվը համավարակի ընթացքում։

Իրավիճակը կտրուկ վատացել է Լատվիայում, և այդ երկրի իշխանությունները որոշել են կոշտ լոքդաուն սահմանել հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 15-ը։

Ծայրաստիճան տագնապալի լուրեր են ստացվում եվրոպական այլ երկրներից նույնպես։ Ռեկորդային մահացություն է արձանագրվել Ռումինիայում, Լեհաստանում նոր դեպքերի թիվն աճել է 85 %-ով՝ անցյալ շաբաթվա համեմատ, Մեծ Բրիտանիայում, որտեղ երկրի ներսում չեղարկվել են, ըստ էության, բոլոր կարանտինային միջոցառումները, արդեն յոթերորդ օրն անընդմեջ նոր հիվանդացածների թիվն անցնում է 40 հազարից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՅանա Եգորյանը՝ սկանդալային հեռացման մասին
Հաջորդ հոդվածը«Մոսկովյան ձևաչափ»․ Թալիբները բանակցությունների են մեկնում Ռուսաստան