Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 194 միլիոնից։
Համավարակի ընթացքում մահացել է 4 միլիոնից ավելի մարդ։ Ներարկում ստացել է ավելի քան 3,8 մլրդ մարդ, հաղորդում է Ջոնս Հոփքինսի համալսարանը։
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել AstraZeneca և Спутник Лайф պատվաստանյութերի համակցված փորձարկմանը։ Հետազոտությանը կմասնակցի 150 հոգի, փորձարկումները կտևեն մինչև 2022 թ․ մարտի 2-ը։
Օքսֆորդի համալսարանի հետազոտողները պարզել են, որ համակցված պատվաստումն ավելի արդյունավետ է հակամարմինների առաջացման հարցում, քան նույն պատվաստանյութի երկու ներարկումը։ Հետազոտության ընթացքում գիտնականները համեմատել են AstraZeneca և Pfizer պատվաստանյութերը։
ԱՄՆ-ն առայժմ ուժի մեջ է թողնում Մեծ Բրիտանիայից և ԵՄ պետություններից երկիր մուտք գործելու սահմանափակումները՝ կորոնավիրուսի «Դելտա» տարբերակի տարածման պատճառով։ Մուտքի արգելքը մտցրել է դեռևս նախկին նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ տարվա մարտ ամսին։
Փոխանցում է BBC-ն։