Կորոնավիրուս․ Արդյո՞ք անհրաժեշտ է ամեն տարի պատվաստվել

166

Pfizer ընկերության ղեկավար, բժիշկ Ալբերտ Բուրլան BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե, ամենայն հավանականությամբ, հարկ կլինի երկար ժամանակ ամեն տարի ներարկում ստանալ Covid-19-ի դեմ։ Նրա կարծիքով՝ դա անհրաժեշտ է «պաշտպանվածության շատ բարձր մակարդակը պահելու համար»։

Բուրլան հայտնել է, որ Pfizer-ն արդեն «Բետա» և «Դելտա» տարբերակների դեմ նորացված պատվաստանյութեր մշակել և արտադրել էր, սակայն դրանք անհրաժեշտ չեղան։ Այժմ ընկերությունը աշխատում է «Օմիկրոնի» դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ, և հանգամանքների բարեհաջող դասավորման դեպքում նոր պատվաստանյութը պատրաստ կլինի երեք-չորս ամսից։

Այս տարի Pfizer-ը հակակորոնավիրուսային պատվաստանյութի վաճառքից կստանա առնվազն 35 մլրդ դոլար, իսկ ընկերության բաժնետոմսերի գինը կտրուկ բարձրացել է։ Ալբերտ Բուրլան ներողություն չի խնդրել ստացած շահույթի համար, նրա կարծիքով՝ դրա շնորհիվ փրկվել են միլիոնավոր կյանքեր, և կարևորը դա է։

«Մենք համաշխարհային տնտեսության համար տնտեսել ենք տրիլիոնավոր դոլարներ,- ասել է նա։։ Դա ուժեղ ազդակ է հաջորդ համավարակից առաջ նորացումներ անելու համար»։

Մինչդեռ Մեծ Բրիտանիայի պատվաստման և իմունացման միացյալ կոմիտեի անդամ, պրոֆեսոր Ադամ Ֆիննը հայտարարել է, որ ամենամյա բուստերային ներարկումների անհրաժեշտությունը մինչ օրս կասկածներ է հարուցում գիտնականների շրջանում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱրմեն Նազարյանը նշանակվել է ըմբշամարտի Բուլղարիայի բոլոր հավաքականների պատասխանատու
Հաջորդ հոդվածը«Օմիկրոնը» տարածվում է Հարավային Աֆրիկայում