Կորոնավիրուս․ Իրականում՝ զոհերի թիվը կարող է եռակի ավելի լինել

548

Երկուշաբթի օրվա դրությամբ՝ համավարակի մեկնարկից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 250 միլիոնի։

Հիվանդության կտրուկ աճ է վերջերս նկատվում Արևելյան Եվրոպայում։

Reuters գործակալության տվյալներով՝ յուրաքանչյուր 90 օրվա ընթացքում վարակվում է, միջին հաշվով՝ մոտավորապես 50 մլն մարդ։ Մոտավորապես այդքան դեպք է արձանագրվել համավարակի առաջին տարվա ողջ ընթացքում։ Հիվանդացության սրընթաց տարածման հիմնական պատճառը գիտնականները, առաջվա պես, համարում են առավել վարակիչ «Դելտա» շտամմը։

Economist ամսագրի վերլուծաբանների հաշվարկներով՝ աշխարհում կորոնավիրուսի զոհերի իրական թիվը կազմում է մոտավորապես 17 միլիոն մարդ, այլ ոչ թե 5 միլիոն, ինչպես ցույց է տալիս պաշտոնական վիճակագրությունը։ Իր հաշվարկներում Economist-ը հիմնվել է վաղուց հայտնի մի շարք մեթոդների, մասնավորապես՝ պատերազմների ժամանակ զոհվածներին հաշվելու մեթոդի վրա։

Տվյալների անհամապատասխանության պատճառները մի քանիսն են, նշում է ամսագիրը։ Նախ, շատ երկրներում մահացության հաշվարկը ուղղակիորեն կախված է հիվանդների թեստավորման արդյունքներից, և վիճակագրության մեջ են հայտնվում միայն նրանք, ում կենդանության օրոք Covid-19 են ախտորոշել։ Երկրորդ՝ շատ երկրներ ուղղակի չեն կարողանում ստույգ վիճակագրություն վարել կամ չեն ուզում դա հրապարակել։ Օրինակ, ոչ հարուստ Բուլղարիայում, Economist-ի վերլուծաբանների տվյալներով, կովիդ-մահացության պաշտոնական տվյալները երկու անգամ փոքր են, քան իրականում է։ Ռուսաստանում վիճակագրությոնը նվազեցված է 3,5 անգամ, Հնդկաստանում՝ տասն անգամ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՉավի․ Ուրախ եմ, որ ինձ համեմատում են Գվարդիոլայի հետ
Հաջորդ հոդվածըՄիգրանտները գրոհում են՝ ջանալով թափանցել ԵՄ