Ռուսաստանում նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 697 մարդ՝ առավելագույնը համավարակի մեկնարկից ի վեր։
Մահացության ռեկորդները թարմանում են հինգերորդ օրն անընդմեջ։
Ընդհանուր առմամբ՝ երկրում արձանագրվել է վերջին վեց ամիսներին հիվանդացության նոր դեպքերի (մեկ օրվա ընթացքում գրանցված) ամենամեծ թիվը՝ 24439 դեպք, այդ թվում՝ 7446-ը Մոսկվայում։ Վերջին անգամ այսպիսի թվեր արձանագրվել են հունվարի սկզբներին՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի գրոհի ժամանակ։
Մոսկվայում մեկ օրվա ընթացքում մահացել է 116 մարդ։
Հիվանդացության կտրուկ աճը Ռուսաստանի իշխանությունները բացատրում են ավելի վարակիչ համարվող «Դելտա» շտամմի տարածմամբ, որը, ինչպես ավելի վաղ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, հիմա գերակշռում է աշխարհում։ Մյուս պատճառը պատվաստման գործընթացի դանդաղումն է։
Ռուսաստանում պատվաստանյութի գոնե մեկ ներարկում ստացել է 23,4 մլն ռուսաստանցի (16 %)։
Փոխանցում է BBC-ն։