‘Կորսիկան ինքնավարություն է պահանջում’

2045

‘

Անցյալ շաբաթ,  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցելությունից երեք օր առաջ, Կորսիկայում ազգայնականները մի քանի հազարանոց ցույց են անցկացրել Այաչչո քաղաքում: Ցուցարարների հիմնական պահանջը կղզուն ինքնավարության կարգավիճակ տալն է: Մյուս կարևոր պահանջը կորսիկացի կալանավորներին կղզում տեղակայված բանտեր տեղափոխելն է: «Կալանավորներին հարկավոր է տեղափոխել Կորսիկա, նրանք հիմա հեռու են իրենց ընտանիքներից, բայց, ինչպես բոլորը, իրավունք ունեն մոտ լինելու տանը»:

Ցուցարարները նաև պնդում են, որ արգելք սահմանվի Ֆրանսիայի այլ շրջանների բնակիչների կողմից կորսիկական անշարժ գույք ձեռք բերելու նկատմամբ, ինչպես նաև պաշտոնապես ընդունվի իրենց լեզուն: «Մենք պահանջում ենք մեր տարածքում կորսիկերենին պաշտոնական կարգավիճակ տալ ֆրանսերենին հավասար»:

Ազգայնականների կողմնակիցները դեկտեմբերին համոզիչ հաղթանակ տարան տեղական ընտրություններում և շրջանային խորհրդարանում ստացան մանդատների երկու երրորդը:

Փոխանցում է euronews-ը:

 

‘

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է «Մեդիալաբ»-ի դեմ ուղղված սպառնալիքները’