‘
«Յուվենթուս»-ի հարձակվող Խուան Կուադրադոն հնարավոր է կարիերան շաարունակի Իսպանիայի առաջնությունում: Այս մասին հաղորդում է Don Balon-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կոլումբիացու ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիա»-ն: Անդալուսիական ակումբը պատրաստ է խաղացողի տրանսֆերի դիմաց «ծեր սինյորա»-ին վճարել 25 մլն եվրո:
Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:
Ավարտված մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը «Յուվենթուս»-ի կազմում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
‘