Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում «ստորացնում են ողջ մարդկությանը», և մերձավորարևելյան այդ երկրի գործողությունները որակել է «ահաբեկչական»։
«Ցեղասպանությունը, որն իրականացնում է Իսրայել ահաբեկչական պետությունը Գազայի հատվածում, ողջ մարդկության ստորացումն է։ Որքա՞ն երկար է գոյություն ունենալու անպատժելիությունը, որքա՞ն է տևելու անպատժելիությունը սպանությունների համար։ Կուբան, որ երբեք անտարբերների շարքերում չի լինի, կրկին բարձրացնում է իր ձայնը՝ ի պաշտպանություն Պաղեստինի»,- X սոցցանցում գրել է Կուբայի նախագահը։