Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը տեղեկացրել է, որ անցած կիրակի օրվանից բողոքի ցույցերի ընթացքում իշխանության մեծ թվով համակիրներ են տուժել։
«Նրանք իրենց ճշմարտությունն են պաշտպանում, վնասվածքներ ստացածների մեջ շատ են մեր գործընկերները, նրանց ծեծել են ու քարեր շպրտել նրանց վրա»,- հայտարարել է Կուբայի ղեկավարը Caribe հեռուստատեսության եթերում։
Նախագահի ասելով՝ անկարգությունների մասնակիցները «ատելություն են քարոզում» և «կոչ են անում հաշվեհարդար տեսնել հեղափոխության պաշտպանների նկատմամբ»։
Կղզում բողոքի ցույցեր են սկսվել հուլիսի 11-ին, դրանց մասնակցել են հազարավոր մարդիկ, որոնք պահանջում են «ընտրությունների ազատություն» և սոցիալական խնդիրների լուծում։
Կառավարության կողմանկիցները նախագահ Միգել Դիաս-Կանելի կոչից հետո նույնպես փողոց են դուրս եկել՝ «սադրիչներին հակահարված տալու» և պաշտպանելու իշխանություններին։
Նախորդ օրը Sputnik ռադիոկայանը հաղորդել է, որ ԱՄՆ-ը կոչ է արել հարված հասցնել Կուբային և տապալել այդ երկրի կառավարությունը։
Փոխանցում է ria.ru-ն։