Կուբայի նախագահը տեղեկացրել է, որ չի մասնակցի Ամերիկաների գագաթնաժողովին

389

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը չի մասնակցի առաջիկայում Լոս Անջելեսում կայանալիք Ամերիկաների գագաթնաժողովին։

Այդ մասին նա հայտնել է չորեքշաբթի երեկոյան Twitter-ում։

«Կարող եմ հավաստիացնել, որ ոչ մի դեպքում չեմ մասնակցի,- ասվում է նախագահի գրառման մեջ։- Ինչպես միշտ եղել է նախկինում,  Կուբայի ձայնը չի լսվի Ամերիկաների 9-րդ գագաթնաժողովում»։

Ըստ Դիաս-Կանելի՝ «ԱՄՆ-ը հսկայական ճնշում է գործադրում՝ երկրների մեծ մասի արդարացի և կոշտ պահանջներին վերջ դնելու համար», երբ նրանք պահանջում են հանդիպմանը հրավիրել տարածաշրջանի բոլոր պետություններին։ «Մենք շնորհակալ ենք այն երկրներին իրենց խիզախ և արժանապատիվ դիրքորոշման համար, որոնք հանդես են եկել ընդդեմ բացառությունների»,- նշել է Կուբայի նախագահը։

Ամերիկաների գագաթնաժողովը Արևմտյան կիսագնդի երկրների կառավարությունների և պետությունների ղեկավարների հանդիպում է, որը մի քանի տարի է՝ տեղի է ունենում  Ամերիկյան պետությունների կազմակերպության հովանու ներքո և միավորում է ավելի քան 30 մասնակիցների։ Նման առաջին համաժողովը կայացել է 1994 թ․ Մայամիում, Բիլ Քլինթոնի նախաձեռնությամբ, որն այն ժամանակ ԱՄՆ նախագահն էր։

Ապրիլի վերջին ԱՄՆ պետքարտուղարի՝ Արևմտյան կիսագնդի հարցերով օգնական Բրայան Նիկոլսը լրագրողներին հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ՝ Վենեսուելան, Կուբան և Նիկարագուան չեն հրավիրվի հունիսի 6-10-ը Լոս Անջելեսում կայանալիք հանդիպմանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան միակ երկիրն է, որ պայքարում է պատերազմն Ուկրաինայում դադարեցնելու համար
Հաջորդ հոդվածըՈւկրաինա․ Չճանաչված «հանրապետություններում» ուկրաինացի գերիների թիվը հասնում է 8 հազարի