‘Կուբայում նշում են Կաստրոյի 88 ամյակը’

731

Այսօր լրացավ Ֆիդել Կաստրոյի 88 ամյակը: Կուբայի առաջնորդն իր ծննդյան օրվա առթիվ այսօր դուրս չի եկել  հասարակության առջեւ, սակայն ավանդույթի համաձայն՝ տեղացիները կազմակերպել են տոնական համերգներ եւ ցուցահանդեսներ՝ նվիրված նրա գործունեությանը: Նշենք, որ երկու տարի առաջ Կաստրոն կաթված է տարել, ինչի պատճառով Կուբայում խոսակցություններ են պտտվում, թե առաջնորդը պարալիզացված է: Տեղի իշխանությունները հերքում են այդ լուրերը:

Կուբացի հեղափոխական, քաղաքական գործիչ, կոմանդանտե Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926 թվականի օգոստոսի 13-ին: Իր եղբոր` Ռաուլ Կաստրոյի և արգենտինացի Էռնեստո Չէ Գեվարայի հետ գլխավորել է բռնակալ Բատիստայի դեմ հեղափոխական շարժումը: 1959 թվականի հունվարի 1-ին հեղափոխության հաղթանակից հետո Ֆիդել Կաստրոն դառնում է Կուբայի հանրապետության վարչապետ, իսկ 1976-2008 թվականներին Խորհրդարանի նախագահ: 2011 թվականի մարտի 21-ին Կաստրոն հայտարարում է հրաժարական տալու իր որոշման մասին, իսկ մեկ ամիս անց լքում է իր պաշտոնը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոս. Մուբարաքը հերքում է իր մասնակցությունը 2011 թ.-ին ցուցարարների սպանության գործում’