‘Կուբայում վերացրել են ելքի վիզան’

559

Կուբայում ուժի մեջ է մտել քաղաքացիներին առանց ելքի արտոնագրի երկրից բացակայել թույլատրող օրինագիծը:  Երկրի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի ստորագրած օրինագծի համաձայն՝ այսուհետ կուբացիները կարող են նախկին 11-ի փոխարեն՝ 24 ամիս արտասահմանում գտնվել, հայտնում է РИА Новости-ն:

Վերջին կես դարի ընթացքում Կուբայի սահմանները լքել ցանկացողները պարտավոր էին 300 դոլար վճարել իշխանություններին, ինչը 15 անգամ գերազանցում է երկրի  պաշտոնական միջին աշխատավարձը:

Այսուհետ չափահաս կուբացուն երկրից դուրս գալու համար անհրաժեշտ է ունենալ գործող անձնագիր, ավիատոմս և մուտքի երկրի վիզա:

Այնուամենայնիվ, սահմանափակումներ կկիրառվեն հանրահայտ մարզիկների, պետական գաղտնիքի տիրապետողների, ինչպես նաև պետության համար կենսական նշանակության մասնագիտություններ ունեցաղ անձանց նկատմամբ:

Նախորդ հոդվածը‘Հարիկրիշնա – Արոնյան. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Առողջապահության նախարարությունը 2012 թվականին արտերկրյա այցերի համար ծախսել է 957 323 դրամ’