‘«Կուբանը» Օզբիլիզի եւ Պիզելիի շնորհիվ հաղթեց Ռուսաստանի առաջնությունում’

709

Ռուսաստանում մեկնարկեց ֆուտբոլի բարձրագույն առաջնության գարնանային խաղաշրջանը, որի առաջին խաղում Կրասնոդարի «Կուբանը» արտագնա խաղում 2։0 հաշվով առավելության հասավ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» նկատմամբ։

Հանդիպման հերոսները դարձան «Կուբանի» հայ լեգեոներները՝ Արազ Օզբիլիզն ու Մարկոս Պիզելին: Նախ, խաղի 20-րդ րոպեին խփեց Արաս Օզբիլիսը Մարկոս Պիզելիի գեղեցիկ փոխանցումից հետո գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը: Իսկ հանդիպման վերջին րոպեին Արթուր Տլիսովը, որը փոխարինել է Մարկոս Պիզելիին, արդեն Օզբիլիսի փոխանցումից հետո անրագրեց «Կուբանի» հաղթանակը՝ 2:0:

Նշենք, որ «Վոլգայի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:

Այս հաղթանակից հետո «Կուբանը» 35 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Վոլգան» 17 միավորով 13-րդն է։

Ռուսաստանի առաջնություն․ 20-րդ տուր

«Վոլգա» — «Կուբան»՝ 0:2

Արազ Օզբիլիս, 20, Արտուր Տլիսով, 90

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ը չեղյալ է հայտարարել Հարավային Կորեայի հետ չհարձակման պայմանագիրը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանում ՃՏՊ-ից խորհրդարանի պատգամավոր է մահացել’