Կուբանում թաղման հուսահատ գործակալը դիակը բերել է վարչական շենքի մոտ

594

Ռուսաստանում թաղում ձևակերպելու խճճված գորընթացները նոր սկանդալի առիթ են դարձել։

Կուբանում հանգուցյալին, որին ոչ մի կերպ չէր հաջողվում դիարան տեղափոխել, բերել են շրջանի վարչակազմի շենքի մոտ։

Մեծ աղմուկ է բարձրացել, և տեղական իշխանությունները պարզեցրել են հանգուցյալների ձևակերպման կարգը, սակայն սպառնում են քրեական գործ հարուցել հուղարկավորության գործակալի դեմ, որը որոշել է նման ձևով օգնություն ստանալ։

Պատգարակը՝ հանգուցյալի մարմնով, հոկտեմբերի 31-ին դրվել է Կրասնոդարից 70 կմ հեռու գտնվող Տիմաշևսկի վարչական շենքի առջև։ Սոցցանցերում տեղադրված տեսագրության մեջ տղամարդը ծնկի է իջել պատգարակի մոտ և նախագահ Վլադիմիր Պուտինին և «Միացյալ Ռուսաստանին» դիմելով՝ գոռումէ․ «Երրորդ օրն է՝ չեմ կարողանում մորս հանձնել»։

Հետո պարզվել է, որ տղամարդը հանգուցյալի հարազատը չէ, այլ թաղման գործակալ Ռոման Պիկալոն է։ Պատգարակին հարևան Կալինինի շրջանի 64-ամյա բնակչի մարմինն է եղել, որը մահացել է օնկոլոգիական հիվանդությունից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԶԼՄ․Ռուսաստանի ռազմական ներկայության նոր աճ Ուկրաինայի սահմանին
Հաջորդ հոդվածըՍարկոզին հրաժարվել է պատասախանել դատարանի հարցերին