‘Կուբացիները արդեն կարող են նոր մեքենաներ գնել. 10 անգամ թանկ’

888

Կուբայի իշխանությունները` այս տարվա հունվարի 3-ից վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են երկրի բնակիչներին երկրի տարածքում նոր մեքենաների առք ու վաճառք իրականացնել: Հաղորդում է DW-World.de-ն:

Միաժամանակ, նշվում է, որ նոր մեքենա գնելու հնարավորություն, ամեն դեպքում, ոչ բոլորը կունենան. մեքենաների գները սովորականից թանկ են 10 անգամ, այն դեպքում, երբ Կուբայի բնակիչների մեծ մասի եկամուտները բավականին ցածր են: Նախարարների խորհուրդը` Ռաուլ Կաստորեյի գլխավորությամբ, այս նախաձեռնությունն հավանության է արժանացրել երկրի տնտեսությունը ազատականացնելու ծրագրի շրջանակներում:

 

 

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Հնարավոր է` «թույլ» ձյուն ‘
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. ՀԱՅԱՍՏԱՆ’