‘Կուբա. ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է ‘

695

Կուբայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր կլինի այն բանից հետո, երբ վերջ տրվի միակողմանի պատժամիջոցներ կիրառելու՝ ամերիկյան քաղաքականությանը: Այդ մասին երեկ հայտարարել է Կուբայի ԱԳՆ ղեկավարը՝ Հավանայում երկու երկրների պատվիրակությունների միջև բանակցություններից առաջ:

Առաջիկա երկու օրերին Կուբան և Միացյալ Նահանգները կանցկացնեն «կառուցողական երկխոսություն՝ փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա», նշվում է հայտարարության մեջ:

Կուբան պատրաստ է քննարկել ցանկացած հարց, որը փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում, այդ թվում՝ թմրանյութերի վաճառքի, ապօրինի միգրացիայի, բնական տարերքին դիմակայելու, շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ, նշել է Կուբայի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Տավուշի մարզում ադրբեջանական դիպուկահարի գնդակից պայմանագրային զինծառայող է զոհվել. Tert.am’
Հաջորդ հոդվածը‘Ռադայի պատգամավորներ. Ուկրաինան պատրաստ է ռազմական դրություն հայտարարել’