‘
Հասարակական սննդի ցանցի «Ուտում ենք տանը» նախագիծը, որ նախաձեռնել են ռեժիսորներ Անդրեյ Կոնչալովսկին և Նիկիտա Միխալկովը, ավելի շուտ կվնասի ռուսաստանյան միջին և փոքր բիզնեսին, քան մրցակցություն կստեղծի McDonald’s-ին, նշել է ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ռեժիսոր եղբայրները դաշնային իշխանություններին խնդրել են աջակցել հասարակական սննդի ազգային ցանց ստեղծելու հարցում, որը, ինչպես ենթադրվում է, այլընտրանք կհանդիսանա ֆաստֆուդի արտասահմանյան ցանցերին:
Ինչպես տեղեկացրել է «Коммерсант» թերթը, «Ուտենք տանը» բրենդով սրճարան-խոհանոցների ցանց ստեղծելու համար անհրաժեշտ է 971,8 մլն ռուբլի: Փոխանցում է ria.ru-ն:
‘