‘
Կուզբասում երեքշաբթի օրվանից եռօրյա սուգ է հայտարարվել Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի զոհերի հիշատակին:
Վերջին տվյալներով՝ զոհերի թիվն անցել է 60-ից: Դիակների նույնականացման գործընթաց է կատարվում: Բժշկական օգնության է դիմել ավելի քան քառասուն մարդ:
Ողբերգության պատճառը դեռ չի պարզվել, քննարկվում է անսարք էլեկտրահողորդալարերի վարկածը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են մանկական խաղասրահում կրակի հետ անզգույշ վարվելու վարկածի մասին: Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է չորս մարդ:
Փոխանցում է euronews-ը:
‘