Ուկրաինայի զինված ուժերի զինվորները բահերով էլ կկռվեն, եթե Արևմուտքի երկրները դադարեցնեն զենքի մատակարարումը Կիևին։
Ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։
«Ժամանակն անցնում է, բայց ո՛չ մեր նվիրումը և մեր երկիրը պաշտպանելու վճռականությունը։ Ես, գրողը տանի, միանգամայն լուրջ եմ ասում, որ եթե անգամ մեր զենքը սպառվի, մենք բահերով կկռվենք»,- ասել է նա ի պատասխան այն հարցի, թե Կիևին օգնություն հատկացնելու հարցում տարաձայնությունները Վաշինգտոնում ինչպես են անդրադառնում ուկրաինական բանակի վրա։
Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հարցերով համակարգող Ջոն Քիրբին հայտնել է, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումն Ուկրաինային՝ նման ծրագրերի համար բյուջետային միջոցների բացակայության պատճառով։