Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ եթե նույնիսկ արևմտյան զենքի մատակարարումները դադարեն, իր երկիրը կշարունակի դիմակայել Ռուսաստանին և «կկռվի բահերով»։
Նման պնդում է նա արել կիրակի երեկոյան ARD հեռուստատեսության եթերում։
«Եթե մենք զենք չունենանք, ոչինչ, կկռվենք բահերով, բայց կշարունակենք պաշտպանվել, որովհետև այս պատերազմը մեր գոյապայքարն է,- ասել է Կուլեբան։- Այդպիսով, որքան շուտ մենք զենք ստանանք, որքան շուտ այն ուղարկվի Կիևին, այնքան ավելի մեզ կօգնեք։ Եթե զենքը ուշ ստացվի, մենք, միևնույն է, «շնորհակալություն» կասենք, բայց այդ դեպքում շատ բան տանուլ կտրվի, շատ մարդիկ կզոհվեն»,- հավելել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։
Կուլեբան նաև ընդգծել է, որ Արևմուտքում թող ոչ ոք չհավատա, թե Ուկրաինան ավելի հեշտ զիջումներ կանի, եթե նրան զենք չմատակարարվի։
Փոխանցում է tass.ru-ն։