‘Կույր երիտասարդը՝ նախընտրական սիմվոլ. Մամուլ’

727

«Ուրբաթ օրը տեղի է ունեցել ՀՀԿ նախընտրական շտաբի առաջին նիստը, որը թեև պետք է վարեր Բրյուսելից նոր վերադարձած Հովիկ Աբրահամյանը, սակայն վարել է Սերժ Սարգսյանը: Նիստում նշանակվել են շտաբի պետի 5 տեղակալները՝ Միքայել Մինասյան, Արմեն Գևորգյան, Կարեն Կարապետյան, Դավիթ Հարությունյան, Լևոն Յոլյան, ապա դիտվել են քարոզչական 3 տեսահոլովակները, որոնք շարժել են «ծեր» ՀՀԿ-ականների խոր հիացմունքը:

Առաջինում պատմվում է, թե ինչպես է կույր երիտասարդը տարիներ առաջ մոտեցել վարչապետ Սերժ Սարգսյանին և ասել, որ էլ չի ուզում ապրել, իմաստ չունի ապրելը: Սերժ Սարգսյանը նրան հրավիրել է կառավարությունում աշխատելու: Հետո էլ իր հետ տարել նախագահական: Այժմ երիտասարդը համարվում է նախագահականի լավագույն կադրերից մեկը: Իսկ ղարաբաղյան հոլովակում, ինչպես տեղեկացրին ծերերը, ի շարս Ագոյի, Ժաննայի, խոսում է նաև առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, պատմում, որ պատերազմի օրերին ինքը խնդրում էր Սերժին՝ գոնե երեխաներին հանել ռմբակոծվող Ստեփանակերտից, ու լսում էր պատասխանը՝ «Որ նրանց հանենք, ո՞վ մնա Ղարաբաղում»,- հիացմունքով պատմում  ՀՀԿ ծերերը:

Մնում է ժողովուրդն էլ այնքան «հիանա», որքան չաղ-ուրախ-բախտավոր ՀՀԿ-ականները»,- գրում է «Հրապարակը»:

Նախորդ հոդվածը‘Բանկային փլուզու՞մ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’