Կունդեի եւ Լեւանդովսկու գոլերը հաղթանակ բերեցին «Բարսելոնային» (տեսանյութ)

211

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լա լիգայի 4-րդ տուրում հյուրընկալվեց «Օսասունային» և դժվարին հաղթանակ տարավ 2-1 հաշվով:

«Կապտանռնագույնների» կազմում գոլով աչքի ընկան ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն ու լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը հաղթական գոլ խփեց 86-րդ րոպեին 11-մետրանոցից:

Պամպլոնան ներկայացնող թիմի միակ գոլը խփեց արգենտինացի հարձակվող Չիմի Ավիլյան: 

84-րդ րոպեին «Օսասունան» մնաց 10 ֆուտբոլիստով. խաղադաշտից ուղիղ կարմիր քարտով հեռացվեց իսպանացի պաշտպան Ալեխանդրո Կատենան:

19-ամյա Գավին 100-րդ խաղն անցկացրեց «Բարսելոնայի» կազմում և ակումբի պատմության մեջ նման ցուցանիշ գրանցած ամենաերիտասարդ խաղացողն է:

«Բարսելոնան» վաստակել է 10 միավոր, որով երրորդն է, «Օսասունան» 6 միավորով 10-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 4-րդ տուր

«Օսասունա» — «Բարսելոնա»՝ 1-2 (տեսանյութ)

Չիմի Ավիլյա, 76 — Ժյուլ Կունդե, 45+1, Ռոբերտ Լևանդովսկի, 86 (11մ)

Հեռացում՝ Ալեխանդրո Կատենա («Օսասունա»), 84

Նախորդ հոդվածը«Ինտերի» տպավորիչ հաղթանակը՝ 4:0 հաշվով (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԽուան Մատան հեռացավ Եվրոպայից