‘Կուչմա. Դոնբասում անհայտ կորել է 1460 մարդ’

1034

Դոնբասում անհայտ կորածների թիվը հասնում է 1460-ի, 399 մարդ գտնվում է գերության մեջ: Այս մասին տեղեկացրել է կոնտակտային խմբում Ուկրաինայի ներկայացուցիչ, Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման:

Մարտ ամսին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հայտարարել է, որ Դոնբասում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 1549 զինվոր, իսկ Դեբալցևոյի մոտ «զոհերի թիվը 19 է, վիրավորներինը՝ 135»:

Իր հերթին՝ Ուկրաինայի գլխավոր զինվորական դատախազ Անատոլի Մատիոսը ապրիլին հայտնել է, որ Իլովայսկի մատույցներում զոհվել է 459 ուկրաինացի զինվոր:

Մինչդեռ Դոնեցկի ժողովրդական հանրապետության՝ ռազմագերիների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ուկրաինայի զինվորական դատախազության տվյալները «Իլովայսկյան կաթսայում» Ուկրաինայի ՌՈւ կորուստների վերաբերյալ չեն արտացոլում իրերի իրական դրությունը: «Այդ տվյալները պետք է կրկնապատկել: Մոտավոր հաշվարկով՝ Իլովայսկում ավելի քան 900 ուկրաինացի զինվոր է զոհվել» ,- ասել է նա:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Բալթիմոր. Մարդու իրավունքների խնդիրը ժողովրդավարություն «արտահանող» ԱՄՆ-ում (Բացառիկ, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մինչև A320 կործանման տանելը Լյուբիցը մշակել է ինքնաթիռի կտրուկ իջեցումը’